Այսօր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հավաստագրեր է շնորհել ՀՖՖ մրցավարական դպրոցի մասնակիցներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մրցավարական դպրոցի վերակազմակերպման արդյունքում ՀՖՖ-ն մշակել է դասընթացների անցկացման նոր ձևաչափ:
Դասընթացներն անցկացվելու են ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և Արտաշատում: Նոր ձևաչափը ընդգրկում է ֆուտբոլ և ֆուտզալ խաղերի մրցավարական հիմունքները:
Մանրամասները՝ ՀՖՖ պատրաստած տեսանյութում: