«Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Մաքաբիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
Արգենտինացին այս խաղում դարձել էր 3 գոլային փոխանցման հեղինակ։
«Մենք հիանալի աշխատանք կատարեցինք։ Ուրախ են, որ օգնեցի թիմին հաղթանակի հասնել։ Սա մեր երկրորդ անընդմեջ խաղն էր, երբ 3 գոլ ենք խփում։ Ամենակարևորն այն է, որ մենք պայքարում էինք մինչև վերջ։
Գոլային փոխանցումներն ինձ ուրախություն են պարգևում։ Ես պարզապես իմ աշխատանքն եմ կատարում և հաճույք եմ ստանում դրանից։ Իձ դուր է գալիս, երբ օգնում եմ թիմակիցներիս գոլ խփելու հարցում»,- Դի Մարիայի խոսքն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
























































