«Չելսիի» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը խոսել է ՉԼ-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Հեշտ խաղ չէր: «Միլանն» առաջին խաղակեսում լավ խաղաց։
Ես ինձ այստեղ լավ եմ զգում։ Թիմակիցներս ու ակումբի անձնակազմը ինձ շատ լավ են ընդունել։
Կարծում եմ՝ առաջին գոլը շատ կարևոր էր, այն մեզ ուժ ու վստահություն տվեց խաղի նկատմամբ։ Մենք գիտեինք, թե ինչպես խաղալ «Միլանի» հետ, հաշվի առնելով, որ նրանք նույնպես հիանալի հարձակվողներ ունեն: Կարծում եմ՝ մեր պաշտպանությունն անհավանական աշխատանք կատարեց:
Ավելի հեշտ է, երբ հաղթում ես հանդիպումները, հիմա տրամադրությունը շատ լավ է»,- ասել է «Չելսիի» հարձակվողը Sky Sports-ի հետ զրույցում։
Օբամեյանգն այս խաղում դարձել էր գոլի հեղինակ։