Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում «Ռեալը» 2։1 հաշվով հաղթել է «Շախտյորին»։ Մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի համար սա 102-րդ հաղթանակն էր մրցաշարում։
Այս ցուցանիշով իտալացի մասնագետը հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին։
Անչելոտին 182 խաղում տարել է 102 հաղթանակ։ Ֆերգյուսոնին դրա համար պահանջվել է 190 հանդիպում: