Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթեց «Միլանին»։
Լոնդոնյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Ֆոֆանան, Օբամեյանգն ու Ջեյմսը։
Այս տուրից հետո «Զալցբուրգը» 5 միավորով գլխավորում է խմբի աղյուսակը։
«Չելսին» 4 միավորով 2-րդն է, «Միլանը» նույնքան միավորով 3-րդը։