Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվել է «Բենֆիկային»։ Առաջին կեսից հետո հաշիվը 1։1″
ՊՍԺ-ից գոլի հեղինակ է դարձել Լեո Մեսսին։ Արգենտինացին նախկինում երբեք գոլ չէր խփել «Բենֆիկային»։ Այսպիսով «արծիվները» դարձել են 40-րդ թիմը, որի դեմ Մեսսին գոլ է խփել եվրոպական խոշոր մրցաշարերում: Մեսսին թարմացրեց սեփական ռեկորդը Չեմպիոնների լիգայում։
Նախկինում Մեսսին ռեկորդը կիսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, որը Չեմպիոնների լիգայում գոլ է խփել 38 տարբեր թիմերի։