Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկեր գրառում է կատարել Էրլինգ Հոլանդի վերաբերյալ։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել է «Կոպենհագենին»։ Առաջին խաղակեսից հետո տանտերերը, հաղթում են 3։0 հաշվով։ Խաղում դուբլի հեղինակ է դարձել Էրլինգ Հոլանդը՝ աչքի ընկնելով 7-րդ և 32-րդ րոպեներին։
«26 րոպե՝ Հոլանդի գոլերի միջև, գրեթե գոլային երաշտ է»,- գրել է Լինեկերը թվիթերի իր էջում։