«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Կոպենհագենի» դեմ առաջիկա հանդիպումը։
«Մենք պետք է զգույշ լինենք։ Եթե հիմա սայթաքենք, այդ ժամանակ շտկելու ժամանակ չի լինի։ Աշխարհի առաջնության հետ կապված հանդիպումների օրացույցը շատ խիտ է։ Պետք է վարժվել դրան։
Մենք գիտենք, թե որքան կարևոր են տնային հանդիպումները։ Երեկ երեկոյան և այսօր դիտել եմ «Կոպենհագենի» հանդիպումները։ Սա շատ լավ, շատ կազմակերպված թիմ է։ Կարևոր խաղում հաղթելու համար անհրաժեշտ կլինի ջանքեր գործադրել։ Եթե երեք խաղում ինը միավոր վաստակենք, ապա գործնականում կապահովենք խմբից դուրս գալը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի կայքը։
«Մանչեսթեր Սիթի»-«Կոպենհագեն» հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 5-ին: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
























































