Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակում «Նապոլին» հյուրընկալվելիս 6-1 հաշվով հաղթեց Ամստերդամի «Այաքսին»:
Ինչպես հաղորդում է Opta-ն, նեապոլիտանացիները դարձել են պատմության մեջ առաջին իտալական թիմը, որը երեք տուրում տասը գոլ է խփել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուչիանո Սպալետիի թիմը վստահ հաղթանակներ է տարել շոտլանդական «Ռեյնջերսի» (3:0) և անգլիական «Լիվերպուլի» (4:1) նկատմամբ: Ընդհանուր առմամբ, թիմի գոլերի տարբերությունը 13-2 է։
Մրցաշարի հաջորդ տուրում իտալական թիմը սեփական հարկի կընդունի «Այաքսին»: Հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ հոկտեմբերի 12-ին։