«Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն Չեմպիոնների լիգայում «Ինտերից» կրած պարտությունից հետո (0:1) կիսվել է իր կարծիքով։
Իսպանացին դժգոհ է մնացել գլխավոր մրցավար Սլավկո Վինչիչի որոշումից, ով 90-րդ րոպեին 11 մետրանոց չնշանակեց «Բարսայի» օգտին։
«Ես սա չեմ հասկանում: Մրցավարները չգիտեին անգամ ձեռքի խաղի կանոնները։
«Ինտերի» հետ մենք դեռ խաղ ունենք «Կամպ Նոուում»։ Մենք ծրագրում էինք խմբից դուրս գալու հարցը լուծել այստեղ և տանը հաղթելով։ Դա տեղի չունեցավ, բայց ես կարծում եմ, որ «Կամպ Նոուում» մեզ կհաջողվի»,- Ռոբերտոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։