«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ամփոփել է «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի խաղը, որում «ներաձուրիները» հաղթեցին 1-0 հաշվով։
«Թիմը հիանալի հանդիպում անցկացրեց շատ ուժեղ մրցակցի դեմ՝ բարձր վարպետությամբ: Միասին զսպեցինք մրցակցի գրոհը, լավ կոմբինացիոն խաղ ցուցադրեցինք խաղադաշտում։
Մեզ հաջողվեց այն հիանալի դարձնել: Ես ուրախ եմ իմ խաղացողների, ակումբի և երկրպագուների համար։ Հրաշալի երեկո, բայց մինչ այժմ ոչնչի չենք հասել։ Նույնիսկ եթե «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակներն այդքան հաճախ չեն լինում։
Մենք հաղթեցինք աշխարհի ուժեղագույն թիմերից մեկին։ Երբ յուրաքանչյուրը պատրաստ է զոհաբերել իրեն, կարելի է վայելել նման երեկոները, ապրել դրանք։ Միաժամանակ մենք խաղացինք առանց Բրոզովիչի ու Լուկակուի։ Հուսով եմ, որ այլ կորուստներ չեն լինի»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։