Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ռեյնջերսի» դարպասը:
Անգլիական թիմի կազմում գոլ խփեցին Ալեքսանդր Արնոլդն ու Մոհամեդ Սալահը:
Խմբի մյուս խաղում «Նապոլին» Ամստերդամում 6:1 հաշվով հաղթեց «Այաքսին»: Նեապոլյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռասպադորին, մեկական անգամ աչքի ընկան Դի Լորենցոն, Զելենսկին, Կվարացխելիան ու Սիմեոնեն:
Այս տուրից հետո խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Նապոլին»՝ 9 միավորով: «Լիվերպուլը» 6 միավորով 2-րդն է, իսկ «Այաքսը» 3 միավորով 3-րդը: «Ռեյնջերսը» միավոր չի վաստակել: