«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կիսվել է «Ինտերի» դեմ առաջիկա խաղի վերաբերյալ իր կարծիքով։ Այսօր երեկոյան թիմերը կխաղան Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։
«Սա կարևոր խաղ է, բայց ոչ որոշիչ: Իհարկե, հասկանում ենք, որ Մյունխենում կրած պարտությունից հետո պետք է երեք միավոր վաստակենք։
Մենք ցանկանում ենք գերակայել։ Պետք է օգտվենք «Ինտերի» խնդիրներից, այն, որ նրանք որոշակի ճգնաժամ ունեն։
Ես ցանկանում եմ հարմարեցնել իմ թիմի խաղը կոնկրետ մրցակցի հետ, բայց չեմ ցանկանում փոխել այն խաղաոճը, որը «Բարսելոնային» դարձրեց մեծ ակումբ: Մենք միայն փոփոխություններ ենք անում, որպեսզի այն ավելի պայծառ դարձնենք»,- ասել է Չավին մամուլի ասուլիսի ժամանակ: