Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղից առաջ բարձր է գնահատել «Բրյուգեի» խաղը։
«Բրյուգեն» ունի հիանալի մարզիչ, ով ունի հիանալի դինամիկ խաղաոճ՝ հզոր հարձակողական պրեսինգով հմրցակցի կիսադաշտում:
Այս ոճը թիմին անընդմեջ մի քանի տիտղոսներ է բերել, իսկ այս մրցաշրջանում թիմը շարունակում է առաջադիմել Չեմպիոնների լիգայում։ Թիմը հաղթեց «Բայերին» և չորս գոլ խփեց «Պորտուի» դարպասը, ինչը շատ բան է ասում»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Բրյուգեի» հետ հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 4-ին և կմեկնարկի 20:45-ին (Երևանի ժամանակով):