«Ինտերի» պաշտպան Մատեո Դարմիանը խոսել է ՉԼ 3-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ կայանալիք խաղի մասին, որը կկայանա երեքշաբթի օրը։
«Գիտենք, որ վաղը շատ կարևոր և բարդ խաղ է լինելու։ Մեզնից ավելի շատ վճռականություն ու ուշադրություն կպահանջվի։ Նրանք գերազանց խաղացողներ ունեն, որոնք շատ ուժեղ են անհատապես։ Բայց մենք մրցակցից վատը չենք, ինչն էլ պետք է վաղը ապացուցենք։
Մենք «Ինտերն» ենք, և ամեն անգամ փորձում ենք հնարավոր ամեն բան անել հաղթելու համար։ Վաղն էլ այդպես կլինի։ Ճիշտ է, որ մեզ մոտ հիմա բարդ շրջան է,բայց պետք է մեզ վրա պատասխանատվություն վերցնենք ու շարունակենք ավելի շատ ջանքեր ներդնել։
Լուկակուի բացակայությունը խնդիր չի՞ լինի։ Ոչ։ Մենք, իհարկե, գիտենք, որ Լուկակուն կարևոր է մեզ համար, բայց մենք հարձակման գծում շատ ուժեղ խաղացողներ ունենք, ու նրա բացակայությունը չպետք է արդարացում լինի»,- Դարմիանի խոսքերն է փոխանցում FC Inter News-ը։