«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է, թե ինչու բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը խաղադաշտ դուրս չի եկել Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղում: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով.
«Սա այնպիսի խաղ էր, որտեղ պետք էր ուժեղ կենտրոնական հարձակվող ունենալ, որը լավը կլիներ օդային պայքարում, ինչպես Մարիանոն, որը գլխով գոլ խփելու հնարավորություն ուներ: Դա չէր համախատասխանում Ազարի որակներին»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ Ազարը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել Լոնդոնի «Չելսիից» 2019 թվականին: Նախորդ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնության 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ: 2008 թվականից ի վեր Ազարը հրավիրվում է Բելգիայի հավաքական: