«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն գերազանցել է ակումբի նախկին ֆուտբոլիստ Դավիդ Սիլվայի ռեկորդը՝ գոլային փոխանցումների քանակով, հայտնում է Sky Sports-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ երեկվա խաղում (6-3) բրազիլացին երկու գոլային փոխանցում է կատարել, և հիմա նրա ակտիվում 94 գոլային փոխանցում կա ԱՊԼ 218 խաղում:
Այս ցուցանիշով ակումբի նախկին ռեկորդը պատկանում էր Սիլվային. իսպանացին 93 գոլային փոխանցում էր կատարել: Հատկանշական է , որ բելգիացին 91 խաղ պակաս է անցկացրել Սիլվայից:
ԱՊԼ 8 տուրում Դե Բրույնեն 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: «Մանչեսթեր Սիթին», իր հերթին, մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ «Արսենալին» զիջելով 1 միավորով: