Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ թիմը բավականաչափ լավ խաղաց, որպեսզի հաղթի Լա Լիգայի «Օսասունայի» դեմ խաղում։
Հանդիպման արդյունքը՝ 1:1։ 79-րդ րոպեին Կարիմ Բենզեման կարող էր բերել «սերուցքայինների» հաղթանակը, սակայն չկարողացավ իրացնել 11 մետրանոցը։
«Ամենակարևոր հանդիպումը չէր։ Մենք արժանի էինք հաղթանակի, բայց դա մեր օրը չէր։ Այնուամենայնիվ, մենք արդարացումներ չենք փնտրի։ Գործերը չընթացան այնպես, ինչպես պլանավորում էինք, բայց մենք հնարավորություն ունեցանք հանդիպման ելքը վճռել 11 մետրանոցով։
Հաղթանակների հիանալի շարքն ավարտվեց, և այժմ մեզ պետք է նոր հաղթանակների շարք սկսել»,- խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մադրիդի «Ռեալի» մարզիչը։