Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Ժիրոնան» սեփական հարկի տակ ընդունել է «Ռեալ Սոսյեդադին»։ Հանդիպումն ավարտվել է հյուրերի՝ 5-3 հաշվով հաղթանակով։
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Ալեքսանդր Սյորլոտը, մեկական անգամ էլ գոլեր են հեղինակել Մենդեսը, Սուբիմենդին և Կուբոն։ Տանտերերի կազմում էլ աչքի են ընկել Ռիկելմեն, Մարտինեսը և Կաստելյանոսը։
«Ռեալ Սոսյեդադը» այս հաղթանակի շնորհիվ 13 միավոր է վաստակել և բարձրացել է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Ժիրոնան» 7 միավորով 13-րդ տեղում է։