Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում «Ռեալն» այսօր ընդունում է «Օսասունային»՝ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի խաղում։
Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․
«Ռեալ»․ Լունին, Կարվախալ, Ռյուդիգեր, Ալաբա, Մենդի, Սեբալյոս, Տչուամենի, Կրոս, Ռոդրիգո, Բենզեմա, Վինիսիուս։
«Օսասունա»․ Էրերա, Վիդալ, Ունայ Գարսիա, Դավիդ Գարսիա, Կրուս, Մոնկայոլա, Տորո, Բրաշանաց, Գոմես, Կիկե Գարսիա, Աբդե։
Այս խաղից առաջ «Ռեալը» 18 միավորով Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ «Բարսելոնային» զիջելով 1 միավորով։ «Օսասունան» 12 միավոր և 8-րդ տեղում է։