Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Սելտան» սեփական հարկի տակ ընդունել է «Բետիսին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել։
Հանդիպման միակ գնդակը 9-րդ րոպեին հեղինակել է Գաբրիել Վեյգան։ 20-րդ րոպեին էլ հյուրերը մնացել են 10 հոգով։ VAR-ի օգնությանը դիմելու հետո գլխավոր մրցավարը չեղարկեց Լուիս Ֆելիպեի դեղին քարտն ու նրան ուղիղ կարմիր քարտ ցույց տվեց։
«Սելտան» 10 միավոր է վաստակել և բարձրացել է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։ «Բետիսը» 15 միավորով 4-րդ տեղում է։