«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բարձր է գնահատել թիմի և Իսպանիայի հավաքականի 19-ամյա վինգեր Անսու Ֆաթիի խաղը։
«Անսուն շատ լավն էր: Նա անհավանական էր վերջին երկու շաբաթվա մարզումների ժամանակ։ Նա շահեց այս շրջանից։ Ֆաթին կարողանում է կարևոր դեր խաղալ թիմում։ Վստահ եմ, որ ամեն ինչ այդպես էլ շարունակվելու է»,- Չավիի խոսքն է մեջբերել Marca-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆաթին Լա Լիգայում անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։