«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Սուպերլիգայի մասին։
«Վեճը չի կարող ավարտվել Սուպերլիգայի ձևաչափի պատճառով։ Դատարանն արդեն քննում է ՈՒԵՖԱ-ի՝ ֆուտբոլում մոնոպոլիիայի հարցը։ Սուպերլիգան փակ մրցաշար չի լինելու։ Տեղերի քառորդը բաժին է հասնելու թիմերին՝ ըստ իրենց ելույթների։
Վերջերս Եվրոպական ակումբների ասոցիացիայի և ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին ասել էր, որ «Ռեալը» վախենում է մրցակցությունից։ Մենք պետք է նորից հիշեցնենք նրանք, թե ինչ ակումբ է «Ռեալը»։
Մրցակցությունը մեր ԴՆԹ-ի մեջ է։ Մեր ակումբը ֆուտբոլը պաշտպանելու առաքելություն ունի։ Այստեղ հարցը սպառնալիքները չեն։ »
Սուպերլիգայի վերաբերյալ սպասում ենք որոշման, որը նշանակալի իրադարձություն կլինի եվրոպական ֆուտբոլի համար։ Երբ այն տեղի ունենա, մենք բոլորս կաշխատենք միասին, որպեսզի բեկենք ֆուտբոլում ստեղծված վիճակը։ Ակումբները պետք է ազատ լինեն»,- Պերեսի խոսքն է մեջբերել Marca-ն։