«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահ է, որ թիմի հարձակվող Կարիմ Բենզեման կստանա «Ոսկե գնդակը»։
«Բենզեման արդեն ստացել է ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, իսկ մոտ օրերս կստանա նաև «Ոսկե գնդակը»։ Ոչ ոք կասկած չունի, որ նա արժանի է դրան»,- Պերեսի խոսքն է մեջբերել Marca-ն։
Բենզեման նախորդ մրցաշրջանում անցկացրել է 46 խաղ՝ դառնալով 44 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։