«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսելէ է Լա Լիգայում «Մալյորկայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (1:0).
Սա 18-րդ արտագնա հանդիպումն է անընդմեջ, որում կատալոնական ակումբը չի պարտվում։ Սա ռեկորդային ցուցանիշ է կատալոնական ակումբի համար՝ Չավիի գլխավորությամբ։
«Ես երջանիկ եմ: Մենք լավ էինք գործում: Կարևոր ռեկորդ է: Հուսով եմ, որ դա կհանգեցնի տիտղոսների: Ես երջանիկ եմ, քանի որ այս թիմը լավն է։ Մենք դժվար արտագնա հանդիպումներ ենք անցկացնում և հաղթում: Դա նշանակում է, որ մենք շատ ենք աշխատել և ճիշտ ճանապարհի վրա ենք»,- Չավիի խոսքն է մեջբերել Marca-ն։