«Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն շուտով կերկարաձգի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցի իր էջերում։
Աղբյուրի փոխանցմամբ, ակումբը պատրաստում է բրազիլացու հետ պայմանագրի երկարաձգման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը։
Կողմերն արդեն բանավոր համաձայնության են եկել։ Հրաժարագնի արժեը 1 մլրդ եվրո է կազմում։ Մադիդցիներն այժմ գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
24-ամյա պաշտպանը 2021/22 մրցաշրջանում «Ռեալի» կազմում 50 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը նրա ներկայիս տրանսֆերային արժեքը 60 մլն եվրո է կազմում։























































