«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատմել է, որ ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն բաց կթողնի Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Ռեալի» դեմ խաղը, որը կկայանա հոկտեմբերի 16-ին։ Ֆրանսիացի Ժյուել Կունդեն շանսեր ունի վերականգնվելու մինչև Էլ-Կլասիկոն․
«Արաուխոն հաստատ չի խաղա «Ռեալի» դեմ, մյուսների պարագայում պետք է տեսնենք, թե նրանք ինչպես կվերականգնվեն։ «Բարսելոնայի» մոտ ամեն ինչ պետք է լավ լինի։
Ինչ վերաբերում է Կունդեին, ապա նա պետք է որ վերականգնվի»,- Չավիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Մի քանի օր առաջ 23-ամյա Արաուխոն վիրահատության է ենթարկվել Ֆինլանդիայում։ Ուրուգվայի հավաքականի կազմում անցկացրած խաղում Ռոնալդը կտրել է աջ ազդրի մկանի ջիլը։