ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Մեսսին դժվար թե վերադառնա «Բարսելոնա», հայտնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, որպեսզի հարձակվողը վերադառնա կատալոնական ակումբ, մի քանի խնդիր է պետք լուծել: Մեսսին կարծում է, որ կատալոնացիների նախագահ Ժոան Լապորտան դավաճանել է իրեն՝ չեղարկելով պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ համաձայնությունն ու արգենտինացին դրդելով հեռանալ ակումբից: Ֆուտբոլիստը կապ չի պահում ակումբի ղեկվարության հետ:
Մեսսիին դուր չի գալիս, որ թիմի ղեկավարությունը մշատպես իր մասին է խոսում: Արգենտինացու վերադարձի համար անհրաժեշտ է նաև, որ որոշ ֆուտբոլիստներ և ֆունկցիոներներ հեռանան ակումբից, քանի որ իրեն վատ են վերաբերվում: Մեսսիի որոշման վրա կարող է ազդել նաև ակումբի ծանր ֆինանսական դրությունը, որը նվազեցնում է ակումբի աշխատավարձերի ֆոնդը: