«Մանչեսթեր Սիթիում» ցանկանում են իմանալ թիմի կիսապաշտպան Բերնարդուի Սիլվայի՝ իր ապագայի վերաբերյալ որոշման մասին։
Ինչպես հայտնում է The Times-ը, անգլիական ակումբը նախատեսում է բանակցություններ վարել 28-ամյա խաղացողի հետ՝ պարզելու, թե ինչ ծրագրեր ունի ապագայի համար։
«Բարսայի» գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է, որ հաջորդ ամառ ակումբը ևս մեկ առաջարկ անի Սիլվայի համար:
«Բարսելոնան» փորձեց ձեռք բերել Բերնարդուին անցյալ ամառ, սակայն չկարողացավ առաջարկել «Մանչեսթեր Սիթիի» պահանջած 80 միլիոն ֆունտ ստեռլինգը: Այնուհետև պորտուգալացին հետաքրքրված էր տրանսֆերով, ուստի այժմ մանչեսթերյան ակումբում ցանկանում են խաղացողից պարզել՝ արդյոք նա պատրաստվում է փոխել ակումբը ամռանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մանչեսթերյան ակումբը չի պահի Բերնարդուինն, եթե նրա համար առաջարկվի պահանջվող 80 մլն ֆունտ գումարը:
Օգոստոսին «Մանչեսթեր Սիթին» նույնպես մերժեց Սիլվայի տրանսֆերի վերաբերյալ ՊՍԺ-ի առաջարկը, քանի որ խաղացողը հետաքրքրված էր միայն կատալոնական ակումբ տեղափոխությամբ։
Բեռնարդուի գործող պայմանագիրը «Սիթիի» հետ ավարտվում է 2,5 տարուց, ուստի ակումբի ղեկավարությունը լիովին հանգիստ է։