Փորձառու դարպասապահ Յագո Էրերինը դարձել է «Վալենսիայի» խաղացող։
Վերջին երկու ամսում ֆուտբոլիստը գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։
34-ամյա դարպասապահի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։ «Չղջիկները» թիմ են հրավիրել էրերինին Խաումե Դոմենեկի վնասվածքի պատճառով։ Վերջինս շարքից դուրս է մնացել երկար ժամանակով։
Էրերինը նախկինում հանդես է եկել Բիլբաոյի «Աթլետիկում», «Նումանսիայում» և «Լեգանեսում»: Նրա վերջին ակումբը սաուդյան «Ալ-Ռաեդն» էր: