Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներ Ժոաու Կանսելուին և Էրլինգ Հոլանդին, հայտնում է AS-ը:
Նշվում է, որ իսպանական ակումբը Կասելուին ցանկանում է ձեռք բերել 2023 թվականի ամռանը, իսկ Հոլանդին՝ 2024 թվականի ամռանը: Այդ ժամանակ ուժի մեջ կմտնի նորվեգացու՝ «Սիթիի» հետ պայմանագրով սահմանված հրաժարագինը՝ 180 մլն եվրոյի չափով:
Հաղորդվում է, որ Կանսելուն արդեն գիտի «Ռեալի» հետաքրքրության մասին և ուրախությամբ պատրաստ է պայմանագիր կնքել ակումբի հետ:Նրա տրանսֆերային արժեքը շուրջ 40-50 մլն եվրո է գնահատվում:
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա պորտուգալացին 10 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: 22-ամյա Հոլանդը ևս 10 խաղի է մասնակցել, դարձել է 14 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: