Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը թեթեւ վնասվածք է ստացել Խորվաթիայի հավաքականի կազմում։ Ինչպես հայտնում է Sport.es-ը, կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է ազդրի մկանների գերբեռնվածություն, և այժմ նա կարող է բաց թողնել մոտ 10 օր։
Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պարբերաբար փոխարինել է Մոդրիչին, որպեսզի չծանրաբեռնի նրան, իսկ Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը հանգստի հնարավորություն չի տվել Մոդրիչին, որը 180 րոպե է անցկացրել խաղադաշտում Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 հանդիպումներում։
Նշվում է, որ Մոդրիչը կարող է մարզումներին վերադառնալ արդեն հոկտեմբերի 5-ինՖուտբոլիստը բաց կթողնի «Օսասունայի», «Շախտյորի» հետ հանդիպումները և, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի «Խետաֆեի» հետ խաղին։ Մադրիդյան ակումբը կփորձի համակարգված կերպով մոտենալ Մոդրիչի ապաքինման շրջանին, որպեսզի նա կարողանա դաշտ դուրս գալ հոկտեմբերի 16-ին կայանալիք «Բարսելոնայի» հետ խաղին։























































