«Բարսելոնայի» տնտեսական հարցերով փոխնախագահը կարծում է, որ Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ կատալոնական ակումբ։
«Եթե նա վերադառնա, դա կլինի ազատ գործակալի կարգավիճակով: Դա հնարավոր է, եթե խոսենք ֆինանսների մասին, թեպետ բյուջեում ներառված չէ։
Նա ակումբի լեգենդն է, «Բարսելոնան» միշտ կլինի նրա տունը, բայց ես չեմ այս որոշումը կայացնելու»,- ասել է Էդուարդ Ռոմեուն Catalunya Radio-ի եթերում:
Այս մրցաշրջանում 35-ամյա Մեսսին ՊՍԺ-ի կազմում 8 խաղում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։