Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Ազգերի լիգայի խաղում Պորտուգալիայի նկատմամբ տարած հաղթանակը (1:0):
Խաղի միակ գոլը հանդիպման 88-րդ րոպեին խփել է Ալվարո Մորատան։
«Սա գեղեցիկ սպորտ է, որում հաղթանակը լավագույն հակաթույնն է ցանկացած տխրության համար: Պորտուգալիան հիանալի թիմ է։ Առաջին խաղակեսն անհրաժեշտ էր ցույց տալու համար, որ գնդակը մերն է։ Երկրորդ խաղակեսում այնպիսի զգացողություն ունեի, որ գոլն անպայման գալու է։ Մենք նորից դուրս եկանք եզրափակիչ քառյակ, և սա մեծ ուրախություն է»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում Իսպանիան վաստակեց 11 միավոր և առաջին տեղից դուրս եկավ խմբից։ Պորտուգալացիները 10 միավորով երկրորդն էին։