«Բարսելոնայի» և Ուրուգվայի հավաքականի պաշտպան Ռոնալդ Արաուխոն բարեհաջող վիրահատվել է ֆիննական կլինիկաներից մեկում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Արաուխոն վնասվածք է ստացել Ուրուգվայի հավաքականի կազմում Իրանի դեմ ընկերական խաղում խաղալու ժամանակ: Պաշտպանը խաղի արդեն 5-րդ րոպեին վնասել է ոտքը, որից հետո լքել է խաղադաշտը։ Վերականգնման ստույգ ժամկետները չեն հաղորդվում, սակայն սպասվում է, որ խաղացողը կարող է բաց թողնել Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը, որը կմեկնարկի նոյեմբերի 20-ին:
Հիշեցնենք, որ բացի Արաուխոյից, ազգային թիմերում վնասվածքներ են ստացել «Բարսելոնայի» ևս մի քանի խաղացողներ՝ Ֆրենկի դե Յոնգը, Մեմֆիս Դեպայը, Ժյուլ Կունդեն և Ուսման Դեմբելեն: