«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հաղորդել է, որ պաշտպան Էկտոր Բելյերինը վնասվածք է ստացել։
«Էկտոր Բելյերինը հաղորդել է, որ երեքշաբթի առավոտյան կայացած մարզման ժամանակ ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել։
Չորեքշաբթի պաշտպանը մի շարք ստուգումներ կանցնի, որպեսզի որոշվի վնասվածքի լրջությունը»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ օրերս վնասվածքներ էին ստացել նաև կատալոնական ակումբից Ռոնալդ Արուխոն, Մեմֆիս Դեպայը և Ֆրենկի դե Յոնգը։