Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է իր ապագայի մասին։
«Իրականում՝ իմ պայմանագիրն ավարտվում է նոյեմեբերի վերջին։ Զուտ տեսականորեն՝ սա իմ վերջին հանդիպումն է։ Բնականաբար, ոչ միայն մարզչական շտաբը, այլ բոլորը ցանկանում են լավ խաղ ցուցադրել և հասնել այն նպատակին, որ թիմը պահպանի տեղն այս խմբում։ Սակայն սպասենք վաղվան և տեսնենք, թե ինչ տեղի կունենա»,- ասել է Կապառոսը Իռլանդիայի հետ նախախաղային ասուլիսի ժամանակ։
























































