«Բարսելոնան» հաստատել է, որ պաշտպան Ռոնալդ Արաուխոն կվիրահատվի։ 23-ամյա ֆուտբոլիստը կվիրահատվի Ֆինլանդիայում՝ սեպտեմբերի 28-ին։
Արաուխոն վնասվածք էր ստացել Ուրուգվայի հավաքականի կազմում՝ Իրանի հետ խաղի ժամանակ։
Պաշտպանի մոտ ախտորոշվել է աջ ազդրի մասնիկների ջլատում մկանային ջիլի կցման վայրում։
Կատալոնական ակումբը պաշտոնապես չի հայտնել Արաուխոյի ապաքինման ժամկետների մասին, բայց իսպանացի լրագրողների փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը չի մասնակցի Կատարում սպասվող աշխարհի առաջնությանը։ Հաղորդվում է, որ Արաուխոն բաց կթողնի շուրջ 3 ամիս։
ԱԱ-2022-ը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։























































