ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ՉԼ-ում ակումբի առջև դրված նպատակների մասին:
«ՊՍԺ-ն արդեն վաղուց ուզում է նվաճել ՉԼ գավաթը: Մեր նպատակը դա է, ենթադրվում է: Դա բոլորին հայտնի է:
Նախորդ մրցաշրջանում թիմի դուրս մնալը շատ ցավոտ էր, եթե հաշվի առնենք ինչպես դա եղավ: Մենք «Ռեալի» դեմ վատ չխաղացինք, բայց մանրուքները խանգարեցին մեզ առաջ գնալ»,-Մեսսիի խոսքերն է փոխանցում Ole-ն: