«Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը հայտնել է, որ դժգոհ է մադրիդյան ակումբում ստացած խաղաժամանակից։
«Դժվար ժամանակներ են եղել, որովհետև ուզում էի խաղալ, բայց չէի խաղում։ Ես ինձ լավ եմ զգում «Ռեալում», ուղղակի քիչ եմ խաղում։ Բայց երբ դաշտ եմ դուրս գալիս, լավ եմ ելույթ ունենում։ Նուրբ իրավիճակ է, որովհետև ավելի շատ եմ ուզում խաղալ»,- Ազարի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Ազարը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 4 խաղի՝ 158 րոպե անցկացնելով խաղադաշտում և դառնալով 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։