Բուլղարացի իրավապահները ձերբակալել են ֆուտբոլային 5 երկրպագուների։ Նրանց կասկածում են ԵՎՐՈ-2020-ի ընտրական խաղում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներին ռասայական հողի վրա վիրավորելու մեջ, հաղորդում Է Daily Mail-ը։
Բուլղարիա-Անգլիա խաղը, որն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 6:0 հաշվով, երկու անգամ դադարեցվել է տրիբունաներում ռասիզմի դրսևորումների պատճառով:
Մրցավարը պատրաստ էր ֆուտբոլիստներին դուրս տանել խաղադաշտից, սակայն անգլիացիները որոշել են շարունակել խաղը։ Մարզադաշտում հաղորդավարը երկրպագուներին կոչ է արել դադարեցնել վիրավորանքները։ Դրանից հետո ընդմիջմանը մարզադաշտից դուրս են եկել սև հագուստով մի խումբ երկրպագուներ։
Արդյունքում երկրորդ խաղակեսն անցել է առանց միջադեպերի։ Խաղի հաջորդ օրը հայտնի է դարձել, որ Բուլղարիայի ֆուտբոլային միության ղեկավար Բորիսլավ Միխայլովը հրաժարական է տվել: