ՄՅՈւ-ի ուրուգվայիցի հարձակվող Էդինսոն Կավանին ռասիստական գրառման պատճառով որակազրկվել է 3 խաղով, տեղեկացնում է Daily Mail-ը:
Անգլիայի ֆուտբոլի միությունը նման որոշում է կայացրել «Gracias, negrito» գրառման պատճառով, որը ֆուտբոլիստը հասցեագրել էր իր ընկերոջը:
Այդ գրառումն անթույլատրելի է համարվել համակարգող մարմնի կողմից և հարձակվողին ենթարկվել է նման պատժամիջոցի;
Հավելենք, որ բացի որակազրկումի, Կավանին տուգանվել է 100.000 եվրոյով: