Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Յան Ռայթը ռասիզմի զոհ է դարձել: Այս մասին նախկին ֆուտբոլիստը գրել է twitter-յան իր էջում:
«Իմ էջում շատերը վիրավորում են ինձ ՝ անվանելով կապիկ, որը պետք է ծառի վրա նստի:
Դա տեղի է ունենում ամեն օր: Երեկ գրառում էի կատարել BlackLivesMatter թեմայով և նորից նկատեցի վիրավորական արտահայտություններ իմ հասցեին:
Այս ամենը չի դադարում»,- գրել է Ռայթը:
These aren’t isolated incidents!!! It’s daily!! This is what I received for posting and talking about #BlackLivesMatter yesterday. The abuse started a week earlier, the taunting is terrifying. Coming back and back again. pic.twitter.com/2un0ZbqOlV
— Ian Wright (@IanWright0) June 19, 2020
Հավելենք, որ Ռայթին վիրավորած պատանին մեղայականով ներկայացել է ոստիկանություն: