ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է համաշխարհային ֆուտբոլում ռասիզմի դեմ պայքարի նոր մոտեցումների մասին:
Հիշեցնենք, որ Բուլղարիայի և Անգլիայի հավաքականների միջև Եվրո-2020-ի ընտրական հանդիպման ժամանակ տանտերերի ֆանատները ռասայական հողի վրա վիրավորել էին «երեք առյուծների» ֆուտբոլիստներին, ինչի պատճառով հանդիպումը որոշ ժամանակով կանգ էր առել:
«Մենք վերջերս խստացրել էինք կանոնները և չէինք կարծումլ, որ այսքան արագ ստիպված կլինենք մտածել այն մասին, թե ինչպես պայքարել այդ գարշելի խնդրի դեմ։ Թվում է, թե աշխարհի որոշ մասերում իրավիճակը միայն վատթարանում է։ Ես կոչ եմ անում ֆուտբոլային հասարակության ներկայացուցիչներին միանալ մեզ և միասին մտածել ֆուտբոլում ռասիզմի դեմ պայքարի նոր, ավելի ուժեղ և արդյունավետ մեթոդի մասին: Սկզբի համար ես կառաջարկեի նոր համակարգ մտցնել, որը թույլ կտար ցմահ արգելել մուտք գործել որևէ մարզադաշտ կանոնները խախտած երկրպագուներին։ ՖԻՖԱ-ն կարող է նման պատիժները հասցնել համաշխարհային մակարդակի»- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։