«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն կիսվել է մադրիդյան ակումբում աշխատելու իր հիշողություններով։
«Ռեալի» մարզիչը լինելը մեծ պատասխանատվություն է։ Իմ երկրորդ նշանակման ժամանակ Ռոնալդուից բաժանվելու և Կասանոյի հետ պայմանագիր կնքելու որոշումն օգնեց թիմում հաղթական ոգի սերմանել: Ես հպարտ եմ, որ կարողացանք մրցաշրջանի վերջնամասում «Բարսելոնայի» հետ պայքարում հետ բերել 10-ից 9 միավորի տարբերությունը։ »:
Մարզիչը նաև խոստովանել է, որ 2007 թվականին միլանյան ակումբի նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիին խորհուրդ է տվել պայմանագիր չկնքել բրազիլացի հարձակվող Ռոնալդոյի հետ
«Հիշում եմ՝ Սիլվիո Բեռլուսկոնին զանգահարեց ինձ և հարցրեց Ռոնալդոյի մասին։ Ես Բեռլուսկոնիին ասացի, որ Ռոնալդոն չի մարզվում, սիրում է երեկույթներ և կանանց, ուստի նրա հետ պայմանագիր կնքելը սխալ կլիներ «Միլանի» համար: Հաջորդ օրը թերթում տեսա վերնագիր՝ «Ռոնալդոն՝ Միլանում»։ Ծիծաղելի էր»,- Կապելոյի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։