Մադրիդի «Ռեալը» հետևում է «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը թիմի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում։ Կողմերը բանակցում են, սակայն դեռ համաձայնության չեն եկել։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստին ցանկանում է թիմում տեսնել Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կառլո Անչելոտին, ուստի իսպանական ակումբը հետևում է նրա պայմանագրի երկարաձգման հետ կապված իրավիճակին։ «Ինտերում» էլ վստահ են, որ Միլանը նոր պայմանագիր կկնքի թիմի հետ։
27-ամյա Շկրինյարը «Ինտեր» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Սամպդորիայից»: Իտալական Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 7 խաղի։ Ընդհանուր առմամբ, Շկրինյարն «Ինտերի» կազմում անցկացրած 224 խաղում խփել է 11 գոլ։