Իսպանիայի հավաքականի պաշտպան Խորդի Ալբան ամփոփել է Ազգերի լիգայի Շվեյցարիայի դեմ խաղի արդյունքները (1:2).
-Մարզիչը շարունակում է վստահել ինձ, եւ իմ խնդիրն է այդ վստահությունը նրան վերադարձնել խաղադաշտում։ Մենք լավ հնարավորություն ունեինք, և այժմ մեզ մնում է միայն հաղթել Պորտուգալիային: Մենք գնալու ենք հաղթելու և եզրափակիչ քառյակ մտնելու մեծ ցանկությամբ։
Առաջին խաղակեսում շատ լարված էինք գործում, իսկ մրցակիցը հանդիպման ժամանակ առաջ անցավ հաշվի մեջ։ Մենք կարողացանք հավասարեցնել հաշիվը, ինչը դժվար էր, բայց պաշտպանությունում մեր հերթական սխալից հետո նրանք գրեթե անմիջապես գոլ խփեցին,-Ալբայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։