Իսպանիայի հավաքականի պաշտպան Սեզար Ասպիլիկուետան կիսվել է Ազգերի լիգայում Շվեյցարիայից կրած պարտության (1:2) մասին իր կարծիքով.
-Մենք գիտեինք, որ Շվեյցարիան շատ վտանգավոր է։ Մենք խաղադաշտ դուրս եկանք հաղթելու համար խաղալու, սակայն մեզ չհաջողվեց հասնել ցանկալի արդյունքի։ Այնուամենայնիվ, մենք դեռ կարող ենք հասնել եզրափակիչ մաս: Ամեն ինչ մեր ձեռքերում է,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ասպիլիկուետան։