Ռոդրին այս ամառ կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից» և տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Fichajes-ը: Իսպանական թիմը ֆուտբոլիստին դիտարկում է որպես փոխարինող Բուսկետսին:
«Բարսելոնայի» հետաքրքրությունների ցանկում է նաև Ջոշուա Կիմմիխը: Կատալոնացիները պատրաստ են լուրջ ֆինանսական ներդրումներ կատարել կենտրոնում հենակետային կատարողի համար։
Բուսկետսը կլքի ակումբը 2023 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստը վերջնական որոշում է կայացրել կարիերան շարունակել MLS-ում։