ՊՍԺ-ի նախագահը քննադատել է Մադրիդի «Ռեալին» Սուպերլիգայի պատճառով։
Եվրոպական ակումբների ասոցիացիայի ղեկավարը տարօրինակ է համարել, որ մադրիդյան ակումբը հաղթանակը տոնել Չեմպիոնների լիգայում, թեև դեմ է եղել ՈւԵՖԱ-ին։
«Տարօրինակ է, որ նրանք տոնում են հաղթանակը ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարում։
Շատ հազվադեպ է պատահում, որ դուք դեմ եք արդեն գոյություն ունեցող և ֆանտաստիկ ակումբային մրցաշարին, բայց դուք դրանում եք, տոնում և վայելում եք գավաթը նվաճելը: Անկեղծ ասած, սա ինձ շատ է զարմացնում»,- մեջբերում է Նասեր Ալ-Խելաիֆիին Mundo Deportivo-ն: